ArmenianEnglishRussian

Helpdesk login

helpdesk login

Ի՞նչ է նշանակում աութսորսինգը

Աութսորսինգը կազմակերպության կողմից որոշակի բիզնես-գործընթացների կամ արտադրական գործառույթների հանձնումն է համապատասխան բնագավառում մասնագիտացող մեկ այլ ընկերության սպասարկմանը: Ի տարբերություն միանվագ, պատահական բնույթ կրող եւ սկիզբ ու վերջ ունեցող սպասարկման ծառայությունների, աութսորսինգի են տրվում սովորաբար առանձին համակարգերի և ենթակառույցների անխափան աշխատունակության պրոֆեսիոնալ պահպանման գործառույթները` պայմանագրի հիման վրա:
Աութսորսինգի սկզբունքն է. ''ինձ եմ թողնում միայն այն, ինչն ուրիշներից լավ կարող եմ անել, կողմնակի կատարողին թողնում եմ այն, ինչը նա ուրիշներից լավ է անում'':

Աութսորսինգից օգտվելու առավելությունները.

Աութսորսինգը պատվիրատու ընկերությանը հնարավորություն է տալիս զգալիորեն կրճատելու տեղեկատվական համակարգերի և ծրագրերի շահագործման ծախսերն ու աշխատատարությունը, կենտրոնանալու ընկերության հիմնական բիզնես-գործընթացների վրա`չշեղվելով երկրորդականների վրա:

Կարելի է առանձնացնել մի շարք դրական կողմեր.
բիզնես-գործընթացի իրականացման արժեքի նվազեցումը,
ծախքերի կրճատումն ու վերահսկումը (որպես կանոն, ավելի էժան է, քան հաստիքային միավորի աշխատավարձը),
այլ նպատակների համար ընկերության ներքին ռեսուրսների ազատ լինելը
հիմնական գործունեության վրա ընկերության կենտրոնացումը (ինչպես պատվիրատու ընկերության, այնպես էլ կատարողի):

Աութսորսինգ ՏՏ ոլորտում

ՏՏ ոլորտում Աութսորսինգը կողմնակի կապալառուին պատվիրատու ընկերության մի շարք ներքին ծառայությունների և (կամ) ներքին սպասարկումների փոխանցումն է: Ժամանակակից ընկերություններից շատերն օգտվում են աութսորսինգի ծառայությունից, ինչը խոսում է վերջինիս հայտնիության և վերջնական սպառողի համար շահավետության մասին: Աութսորսինգը կարող է դիտարկվել որպես որոշակի ընկերության կողմից կազմակերպված ծառայություն, որտեղ մի քանի ծառայություններ տրամադրվում են համալիր կերպով` հաճախորդի պահանջների ամբողջական ընդգրկման նպատակով:
 

Մեր հաճախորդները

teztour

karart

 168jam


Page loaded in 0,0025 seconds.