VPN (Virtual Private Network) - ''Վիրտուալ մասնավոր ցանցը'' հասարակայինի (Ինտերնետի) հիման վրա մասնավոր ցանցի կազմակերպումն է, երբ օգտագործողը լոկալ ցանց մուտքի հնարավորություն ունի` անկախ իր աշխարհագրական դիրքից: VPN-ը տրամաբանորեն առանձնացված է հասարակային ցանցերից, ուստի հաճախորդի փոխանցած ինֆորմացիան ամբողջությամբ պաշտպանված է արտաքին չթույլատրված մուտքից: Ցանցում գործառնում են IP-պրոտոկոլով աշխատող ցանկացած համակարգեր:
Այդպիսով, ցանկացած կազմակերպություն կարող է իր կորպորատիվ ցանցը ստեղծել, որի մեջ կներառվեն շրջանային մասնաճյուղերը, կինտեգրվեն հեռավոր լոկալ ցանցերը: VPN-ի շնորհիվ հեռավոր օգտագործողները կարող են դիմել ձեռնարկության սերվերներին և կապ հաստատել իրենց ընկերության տարբեր գրասենյակների հետ: VPN-ի համար առանձին հատկացված գծեր պետք չեն, ուստի ''Վիրտուալ մասնավոր ցանցից'' կարող է օգտվել Ինտերնետ մուտք ունեցող յուրաքանչյուր ոք: Այն բանից հետո, երբ միացումն իրականացվում է, աշխատակիցներին կարող է տրվել ցանցի բոլոր ռեսուրսներին մուտքի իրավունք, ասես նրանք ներկա են գրասենյակում:
IThelp.am-ն առաջարկում է VPN ցանցի ստեղծման տարբեր սխեմաներ.
Ինտերնետի միջոցով աշխատակիցների հեռակա մուտք կազմակերպության կորպորատիվ ցանց
Կազմակերպության տարածքային բաժանմունքների միավորում կազմելով մեկ ընդհանուր ցանց:






