IThelp.am իրականացնում է Windows, Linux, BSD օպերացիոն համակարգերով սերվերների ծրագրային եւ ապարատային սպասարկում:
Սերվերների սպասարկումը կարող է իր մեջ ներառել տեխնիկական միջոցների սպասարկում, օպերացիոն համակարգի սպասարկում եւ այդ սերվերների վրա աշխատող այլ ծրագրերի կառավարում: Օրինակ` web-սերվեր, փոստային համակարգ, տվյալների բազա, ֆայլ-սերվեր կամ ցանկացած այլ մասնագիտացված ծրագիր:
Մենք առաջարկում ենք.
- ծրագրային-ապարատային հարթակի վիճակի մոնիտորինգ իրական ժամանակում
- ծրագրային ապահովման աշխատանքի մոնիտորինգ իրական ժամանակում
- բոլոր անհրաժեշտ թարմացումների ժամանակին տեղադրում
- միջադեպերի կանխման ուղղությամբ կանոնավոր կանխարգելիչ աշխատանքների անցկացում
- տվյալների պահուստային պատճենահանում
- սերվերների վիճակի և միջադեպերի մասին հաշվետվության ներկայացում
- տեխնիկական խաթարումներից հետո տվյալների օպերատիվ վերականգնում
- տեղեկատվության գաղտնիություն
Ծագող բոլոր խնդիրների լուծում ինչպես հեռակառավարման եղանակով, այնպես էլ հաճախորդի տարածքում:
- լոկալ ցանցի կառավարում
- լոկալ ցանցի ընթացիկ վիճակի վերլուծություն
- Ձեր համար օպտիմալ ցանցի կառուցվածքի նախագծում
- անհրաժեշտ ցանցային ծառայությունների կարգավորում
- կատալոգների ծառայություն (Active Directory)
- դոմենային անունների ծառայություն (DNS)
- համակարգիչների դինամիկ ղեկավարման ծառայություն (DHCP)
- ժամանակի նույնացման ծառայություն (NTP)
- ցանցային մարշուտիզացիա
- անվտանգ անլար ցանցի կարգավորում (Wi-Fi)
Տեղեկատվական անվտանգություն
- համալիր պաշտպանություն վիրուսներից, սպամից և այլ սպառնալիքներից
- տեղեկատվական ռեսուրսներին և ինտերնետ կայքերին մուտքի սահմանազատում և վերահսկում
- ինտերնետ մուտքի անվտանգության ապահովում, ինտերնետ-տրաֆիկի վերահսկում
- տվյալներին և ծրագրերին մուտքի իրավունքի սահմանազատում






